«Գունապնակ» – հիշողության խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագրի ներքո ներկայացված են «Գտի՛ր տառը», «Պահմտոցի», «Երկրաչափիկ», «Գունապնակ» խաղերը, որոնք ունեն ընդհանուր առաջադրանք՝ մտապահելու էկրանին՝ աշխատանքային տախտակի վրա, հայտնված պատկերները, դրանց տեղերը և հետո հիշողությամբ գտնելու պատկերների զույգերը, ինչը, անշուշտ, ունի հիշողությունը մարզելու նպատակ: Սակայն ընդհանուր այս նպատակից բացի՝ խաղերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի՝ պայմանավորված պատկերների թեմատիկայով և դիդակտիկական հնարավորություններով. առաջին դեպքում որպես խաղարկվող պատկերներ առաջարկվում են տառապատկերներ, երկրորդ դեպքում՝ թվեր, երրորդ դեպքում՝ երկրաչափական պատկերներ, չորրորդ դեպքում՝ գույներ: Հետևաբար մի կողմից՝ յուրաքանչյուր դեպքում պատկերային հիշողությունը զարգացնելու տարբեր կողմեր ու տեսակներ են ընդգրկվում, մյուս կողմից՝ խաղը, որպես ուսումնաօժանդակ միջոց, հնարավորություն է ունենում նպաստելու տառերի, թվերի, երկրաչափական պատկերների և գույների ուսուցման գործընթացին:

«Գունապնակ» խաղի նպատակը գույների ուսուցումը և հիշողության մարզումն է: Իր բնույթով ավելի հեշտ է. մտապահվում են գույներն ու դրանց տեղադրությունները: Առավել նպատակահարմար է կիրառել նախադպրոցական տարիքում:

Ուշադիր նայի՛ր գույներին, փորձի՛ր հիշել, որից հետո գտի՛ր գունային զույգերը հնարավորինս քիչ փորձերով:

Հավանեցի՞ր. տարածիր