Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Խոսրով գետի աջ ափի մի բարձունքի վրա, կանգնած է Տափի բերդը՝ ժողովրդի շրջանում առավել հայտնի որպես Գևորգ Մարզպետու ամրոց։
Տափի բերդը վանք-ամրոց է: Այն կառուցվել է 10-րդ դարի սկզբին: Կանոնավոր հատակագծով քառանկյուն շինություն է՝ շրջապատված քառաբուրգ ուղղանկյուն պարսպով։ Պարսպապատերին կից տարբեր դարերում կառուցվել են բնակելի և տնտեսական նշանակության շինություններ։ Իսկ ներսում գտնվում 13-րդ դարի եկեղեցին՝ սպիտակ սրբատաշ քարերով։
Տափ տեղանունը հիշատակվում է աղոթատան հյուսիսային պատին։ Այն նշանակում է հարթ տարածություն: Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու պատկերով մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում կան խաչքարերի բեկորներ։
Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թվականներին: