Կարինե Մանասյան
Վ․ Բրյուսովի անվ․ պետական լեզվահասարակագիտական համալսարան
***
Անձրև եկավ։
Անձրևի հետ` դու։
Հասկացա, որ աշուն է։
Հասկացա, որ կամակոր ես։
Մե’կ արև, մե’կ անձրև,
մե՛կ ժպիտ, մե՛կ թախիծ…
Էդպիսին ես դու`
դեղին մազերով,
նարնջագույն աչքերով,
կարմիր վերնաշապիկով,
շագանակագույն կոշիկներով…
Խենթ ես…
Ծառից պոկված տերևի պես՝ միայն ցած ես ընկնում։
Երբեմն էլ ուզում ես` բախտդ բերի՝
քամու գիրկում լինել.
մի քիչ պարեցնի, հետո մոռացնել տա,
որ միշտ հիշենք, որ աշնանը տերևները
կա՛մ չկան,
կա՛մ ոտքերի տակ են։
Խշշո՜ւմ են։
Միգուցե զվարճանում են,
միգուցե լաց լինում
կամ երգում…
Երևի ուրախությունից երգում են,
որովհետև տեսնում են`
ինչպես ենք իրենց խշշացնելիս
մանկան նման ժպտում,
հիանում։
Տաղանդավոր ես դու։
Թե մեկը կարողանա տրամադրությունդ ճիշտ գուշակել,
կասեմ` հանճար է,
կամ զինվորներիցդ մեկը`
քամի,
անձրև,
արև…
Նկարել են քեզ…
Բոլոր տաք գույները խառնել են իրար,
որ ջերմ եղանակ ստանան,
բայց սառը սրտով եկել նստել ես ամպերին
ու ցուրտ դարձրել։
Ցրտո՜տ ես։
Քեզնից ամենաշատն ենք բողոքում,
չենք հասկանում` երբ կամ ինչից ես լալիս,
ինչն է քեզ այդքան ուրախացնում։
Աշուն ես,
կամակոր ես,
լալկան ես,
ժպտերես ես…
Ու ես սիրում եմ հույզերդ,
սիրում եմ եղանակդ։
***
Կանգառը լիքն էր:
Օդը մոլորվել էր, ու դիմակի տակից շնչող դեմքերը
ամենքը իր հերքին օդը դեպի իրեն էր կանչում:
Ամպերը բարկացան օդի մոլորությունից ու լաց եղան:
Ձեռքերս առաջ պարզեցի:
Կուտակված ջրում դիմագծերդ էին արտացոլվել:
Հասկացա:
Թանձրացել ես ամպերում ու նորից ինձ ես հիշել:
Հա, ես անձրև շատ եմ սիրում,
բայց կողքիս մարդկանց խանգարում է կայծակե կարոտդ:
Մի՛ լա:
Ծառերի տերևներն մեղկ են,
չէ՞ որ դրանց վրա մեզ նշանաբանող բառեր էինք գրել,
որոնք դեռ դեղնել էին ուզում:
Բաց կթողնեմ հերթական ավտոբուսն ու մի քիչ էլ կքայլեմ,
որ կարոտդ առնես ինձանից:
Հենց տուն հասնեմ, էլ չանձրևես:
Տանը կաթիլները քո փոխարեն ինձ էլ չեն գրկի:
Նրանք միայն պատուհանիս կհարվածեն,
բառեր կնկարեն,
բայց ես քնած կլինեմ…
Անէ
Լռության պես ես դու՝
աղմուկի ժամանակ այդքան ցանկալի ու թանկ։
Մեր քաղաքը լռությունից դուրս է,
և ջանում եմ չխոսել՝
այդպես վառ պահել միտքս քո մասին։
Ես խոստանում եմ չխոսել, մինչև աղմուկ դառնանք,
մինչև բոլորը լռեն, ու աղմուկը մենք դառնանք։
Լույսը քո անունն ունի,
իսկ մթի մեջ դու պարզապես շողում ես։
Դե՜, քանի որ լռությունն ես,
ու մութն էլ ի վերջո լռել գիտի,
ես այդ ժամանակ եմ իջնում զբոսանքի,
որ լսեմ քեզ․․․
Դու չկաս ու չես նայում։
Քո փոխարեն այն ծաղիկը,
որ դրված է սենյակիս պատշգամբին,
գիշերները լուսավորո՜ւմ, քո ժպիտով ժպտում է ինձ․․․
Նա էլ է լռում,
այսինքն դու դեռ աղմուկ չես։
Դիմանկար
Բառերս դիմագծերդ են։
Ափսոս, հազար անգամ էլ կարդաս չես հասկանա։
Դու ինքդ քեզ չգիտես անգամ,
չիմանալով հանդերձ իմ աշխարհն ես դարձել։
Մեր առաջին հանդիպման վերնաշապիկդ ոճային կատարելություն է ինձ համար,
ժպիտդ՝ ամենավառ աստղը տիեզերքում։
Աչքերդ կլանելու հատկություն ունեն․
նայես ու չկշտանաս հայացքիցդ։
Նվիրածդ ծաղիկը,
որը դրված է սենյակիս պատշգամբին,,
շարունակում է աղկել․
նշանակում է՝
դու դեռ չես փոխել բնավորությանդ այն գիծը,
որը միայն ինձ է հարազատ։
Դիմագծերդ կամաց-կամաց նկատում եմ ծաղկիս վրա։
Այն ծաղկի, որի ամեն թերթիկին դեռ շարունակում եմ անվանդ հոմանիշները գրել։
Նրան արդեն ծանոթ է մեր երգը,
որով ուզում էի նրան ծանոթացնել մեր սիրո արվեստին։
Ամեն բան կա, մնում է հայացքդ ունենա․․․