Այս քարե վիթխարի կառույցները եգիպտական փարավոնների, այսինքն՝ թագավորների դամբարաններն էին: Սրանց մեջ մահից հետո պահում էին փարավոնների մարմինները: Հին եգիպտացիները հավատում էին, որ մարդու իսկական կյանքը սկսվում է նրա մահից հետո, բայց կենտորանալով նյութական կողմի վրա՝ կառուցում էին բուրգ-դամբարանները՝ կարծելով, թե նրանցում փարավոնները երջանիկ կլինեն:
Այդ կառույցներից ամենամեծը Քեոփսի բուրգն է՝ 147 մ բարձրությամբ: Այն կառուցվել է մոտ 5000 տարի առաջ, պատկերացնո՞ւմ ես: Բուրգը կառուցել են 20 տարում: 100 հազար ստրուկներ եգիպտական կիզիչ արևի տակ ահռելի քարաբեկորներ էին հատում, ապա քարերը ճոպաններով քարշ տալիս դեպի կառույցի վայր: Եվ բուրգը տարեցտարի վեր էր բարձրանում: Քեոփսի բուրգը աշխարհի ամենաբարձր շինությունն էր մինչև 19-րդ դարի վերջը:
Բուրգերը պահպանվել են մինչև մեր օրերը և դեպի իրենց են գրավում հազարավոր զբոսաշրջիկների: