Մարդկանց մոլորակն ավելի բազմազան ու զարմանալի է, քան մենք կարծում ենք։ Ամեն օր ինչ-որ նոր բան է տեղի ունենում, ինչ-որ հետաքրքիր բացահայտում կատարվում։ «Կրթադիտակը» ժամանակ առ ժամանակ ներկայացնում է տարբեր արտասովոր և ճանաչողական փաստեր մեր մոլորակի, մեր կյանքի վերաբերյալ։ Ահա ևս տասը։
1. Նյու Ջերսիի Քրեսկիլ քաղաքում բոլոր կատուներն իրենց պարանոցին պետք է զանգակներ ունենան, որպեսզի թռչունները միշտ իմանան նրանց տեղն ու պաշտպանվեն։
2. Շարժասանդուղքների ռետինե բազրիքները շարժվում են այլ արագությամբ, որպեսզի նրանցից բռնելով՝ մարդիկ պատահամաբար չննջեն ընթացող աստիճանների վրա։
3. Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է ուժգին սեղմել նրա աչքերի խնձորակները։
4. ԱՄՆ յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կյանքում գոնե մեկ անգամ հայտնվում է հեռուստաեթերում։
5. Եթե դեղձանիկը կարմի պղպեղ ուտի, նրա փետուրները կդառնան վառ նարնջագույն։
6. Ընկույզը հեշտությամբ բացելու համար բավական է 48 ժամ այն պահել տաք ջրում։
7. Աշխարհում վարորդներն ավելի շատ եղջերուներ են զոհում, քան որսորդները։
8. Ալկոհոլի միայն մեկ փոքրիկ կաթիլը բավական է կարիճին սպանելու համար։
9. Թվում է, թե աշխարհի ամենատարածված լեզուն անգլերենը պիտի լիներ, բայց իրականում այն չինարենն է, իսկ երկրորդ տեղում՝ իսպաներենը։ Անգլերենը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
10. Մոլորակի բնակչության ավելի քան 70 տոկոսը երբեք չի լսել հեռախոսազանգի ձայնը։ Աֆրիկայում 40 մարդուց միայն մեկը հեռախոս ունի։