Առաջին հայացքից ծնողների այս սովորությունը թվում է միանգամայն անմեղ: Սակայն սոցիոլոգիական հարցման ենթարկված երեխաների 42 տոկոսը հայտնել է, որ դա իրենց ցավ է պատճառում, իսկ 11 տոկոսն իրենց նկարների հանրյանացումը համարել է լրջագույն վտանգ:
Հարցմանը մասնակցած աղջիկներից մեկը պատմել է, թե ինչ անհանգստություններ է ինքն ապրում, երբ մայրը համացանցում տեղադրում է իր լուսանկարները. «Չէ՞ որ դրանք կարող են հայտնաբերվել, երբ ես աշխատանք փնտրեմ կամ սկսեմ մեկի հետ հադիպել»: Որպես ընդվզում՝ նա սկսեց հագնել զգեստ, որի վրա գրված էր. «Ես թույլ չեմ տալիս լուսանկարել ինձ և ապրուստ վաստակել իմ հաշվին»:
Իսկ երեխաներից մեկի ծնողներին հարկ չեղավ հրապարակել հարյուրավոր նկարներ. բավական էր մեկ տեսագրությունը, որում տղան անզգայացումից կորցնում էր գիտակցությունը ատամնաբույժին այցելելուց հետո: Տեսանյութն ունեցավ 4 միլիոն դիտում: Եվ Դեյվիդի հայրը (այդպես էին կոչում տղային) պարսավանքի արժանացավ երեխայի հանդեպ ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար: Լրագրողներից մեկն անգամ հայտարարեց, որ նրան պետք է բանտ նստեցնել:
Հաճախ երեխաները դառնում են մեմերի «հերոս»: Նման իրավիճակում հայտնվեց Սեմ Գրիները: Փոքրիկի՝ բարկացած հայացքով լուսանկարը վերնարգված էր. «Տեսեք, թե ինչ տեսք ունի երեխան վերջին բլիթն ուտելուց հետո»:
Քաղաքական գործիչերից մեկն այդ նկարը վերածեց քարոզչական գործիքի: Իսկ Սեմի մայրիկը հայտարարեց, որ երբեք թույլ չի տվել օգտագործել երեխայի լուսանկարն այսպիսի նպատակներով: Խնդիրը հարթելու համար մինչև իսկ իրավաբանների միջամտության կարիքը եղավ:
Լեսթերի հետազոտական համալսարանի գիտնական Էլեն Սմիթը կարծում է, որ լուսանկարների հրապարակումը խաթարում է երեխաների անմեղ հիշողությունը. «Նրանք չեն հիշի, թե ինչ են զգացել, երբ պարել են դպրոցական բեմում, կամ երբ առաջին անգամ դիտել են Միկի Մաուսի մուլտֆիլմը: Նրանք դրանց կնայեն մեծահասակի աչքերով՝ այն լուսանկարների միջոցով, որոնք մենք հրապարակել ենք»:
Նյութի աղբյուրը՝ այստեղ