Երկարոտն հայրիկը

ՆԱԽԱԴԻՏՈՒՄ

Ջին Վեբսթերի «Երկարոտն հայրիկը» նամակագրական վեպը լույս է տեսել 1912 թ.: Գլխավոր հերոսուհին Ջերուշա «Ջուդի» Էբոթն է, ով մեծացել է մանկատանը: Այստեղ երեխաներն ամբողջությամբ կախված էին բարեգործությունից և ստիպված էին կրել այլոց հին հագուստները:

17 տարեկանում աղջիկն ավարտեց կրթությունը մանկատանը և այլ զբաղմունք չունենալով՝ մնաց աշխատելու նույն հաստատության հանրակացարաններում: Մի օր՝ մանկատան հոգաբարձուների հերթական այցից հետո, խոժոռադեմ տնտեսուհին Ջուդիին հայտնեց, որ հովանավորներից մեկն առաջարկել է վճարել Ջուդիի հետագա կրթության համար: Նա խոսել էր Ջուդիի ուսուչիների հետ և կարծում էր, որ աղջիկը հրաշալի գրող դառնալու մեծ ներուժ ունի: Նա կվճարի Ջուդիի ուսման վարձը և նրան ամսական որոշակի գումար կտրամադրի: Փոխարենը Ջուդին պետք է նրան ամեն ամիս նամակ գրի, քանի որ, նրա կարծիքով, նամակ գրելը որպես գրող կայանալու ճանապարհին կարևոր է: Միևնույն ժամանակ աղջիկը երբեք չի իմանա, թե ով է ինքը. նա պետք է նամակները հասցեագրի Պարոն Ջոն Սմիթին, ով դրանց երբեք չի պատասխանելու:

​Մի օր Ջուդին պատահական տեսնում է իր բարերարի ստվերը. նա բարձրահասակ, երկարոտն տղամարդ էր: Հենց այդ պատճառով էլ նա իր հովանավորին կատակով «երկարոտն հայրիկ» է կոչում: Գրքի վերջում երկարոտն հայրիկի ինքնությունը բացահայտվում է որպես Ջերվիս Փենդլթոն, ում աղջիկը հանդիպել ու սիրահարվել էր՝ առանց իմանալու, որ նա նույն երկարոտն հայրիկն է:

Տպագիր տարբերակը կարող եք գնել
այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր