Ահա ևս տասնհինգ հետաքրքիր իրողություն կյանքից, որոնք քչերին են հայտնի։ Այսպիսի փաստերն ամեն անգամ ստիպում են մտածել, թե որքան զարմանալի ու չբացահայտված բան կա աշխարհում։
- Մարդու ուղեղը մեկ օրում ավելի շատ էլեկտրական իմպուլսներ է արձակում, քան աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցրած։
- Յուրաքանչյուր օր Երկրի վրա է ընկնում 10 տոննա տիեզերական փոշի։
- Խաղողի հատիկը միկրոալիքային վառարանում պայթում է։
- Արտադրության սկզբնական շրջանում «Կոկա-կոլան» կանաչ գույն ուներ։
- Կովը կարող է աստիճաններով վեր բարձրանալ, բայց ցած իջնել՝ ոչ։
- Բնույթով ծույլ մարդիկ իրենց կյանքի շուրջ 75%-ը քնած են անցկացնում։
- Հավայան այբուբենը բաղկացած է 12 տառից։
- Ամեն տարի Երկրի վրա ամպրոպներն ավելի քան 10 միլիոն տոննա ազոտ են առաջացնում։
- Շան հոտառությունը 1000 անգամ ավելի սուր է, քան մարդունը։
- Միջատներն ամեն տարի ոչնչացնում են մոլորակի բերքի 25-30% տոկոսը։
- Մեկ որակյալ գրիչով կարելի է գրել մոտ 50 հազար բառ։
- Մեկ կատուն իր ողջ կյանքի ընթացքում կարող է ծնել ավելի քան 100 ձագ։
- Աշխարհում առաջին օծանելիքը ստեղծվել է որպես ժանտախտի դեմ պաշտպանվելու միջոց։
- Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ավելի նրբազգաց են ցավի հանդեպ, քան մյուսները։
- Մեղուն երկու ստամոքս ունի․ մեկը՝ մեղրի համար, մյուսը՝ սննդի։