Զևսի արձանը Օլիմպոսում

Հունաստանի Օլիմպոս քաղաքում, որը նաև օլիմպիական խաղերի հայրենիքն է, գտնվում էր Զևսի արձանը: Զևսը հին հույների գլխավոր կուռքն էր: Նա ուրիշ կուռքերի հետ «ապրում» էր Օլիմպոս լեռան գագաթին և այնտեղից իշխում բոլորին:

Փառավոր արձանի հեղինակը հույն քանդակագործ Ֆիդիասն էր: Արձանը 14 մետր էր, գտնվում էր Զևսի տաճարում: Ոսկուց, փղոսկրից, սև փայտից ու թանկագին քարերից կերտված կուռքը, իր գահին բազմած, գոռ հայացքով նայում էր աշխարհին, մինչդեռ այսօր նրանից միայն հիշատակումներ են մնացել. արձանն այրվել է հրդեհի ժամանակ:

Հավանեցի՞ր. տարածիր