1821 թ․ անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյը հայտնաբերեց մագնիսի պտույտը հոսանքակիր հաղորդչի շուրջը և հակառակը՝ հոսանքակիր հաղորդչի պտույտը մագնիսի շուրջը: Դա հեղափոխություն էր կիրառական ֆիզիկայի բնագավառում։ Առանց այս բացահայտման անհնար կլիներ էլեկտրական շարժիչներով աշխատող որևէ սարքավորման գյուտ՝ սկսած պարզ վարսահարդարիչից մինչև էլեկտրական ավտոմեքենաներ։
Ֆարադեյի այս բացահայտման շնորհիվ մարդիկ հասկացան, որ ցանկացած մեխանիկական տատանում, այդ թվում և ձայնի տատանումը, կարելի է փոխակերպել էլեկտրական հոսանքի տատանման հաղորդալարերում, ինչն իր հերթին հնարավոր դարձրեց նաև ձայնագրությունն ու ձայնի տարածումը էլեկտրական հոսանքի միջոցով։