«Էդիթ Պրինտ» հրատարակչության սիրված նախագիծներից է էքսկուրսիաների կազմակերպումը մեր տպագրատան խորհրդավոր աշխարհում։ Սիրով հրավիրում ենք բոլորին գրքաշատ և գրառատ օր անցկացնելու: Էքսկուրսիաների փաթեթները՝ ստորև: Գրանցվելու համար զանգահարեք՝
+374 99 52 08 48,
+374 10 52 08 48։
Դասարանական էքսկուրսիաներ
Տևողություն՝ 1-1.5 ժամ
Մասնակիցներ՝ առավելագույնը 35 աշակերտ
Բոլոր փաթեթները ներառում են.
- Նախապատրաստական զրույց
- Ծանոթացում գրքի ստեղծման գործընթացին
- Հատուկ մշակված կրթական ծրագիր
- Ամփոփիչ զրույց՝ հարց ու պատասխան
- 20% զեղչ մեր բոլոր գրքերի համար
Կրթական ծրագրեր
Խաղերի աշխարհում
Փաթեթը ներառում է տրամաբանական, ուսուցանող և զարգացնող խաղերի մի ամբողջ շարք: Krtaditak.am մանկապատանեկան հարթակի՝ հիշողության զարգացմանը, տրամաբանության ամրապնդմանը, վերլուծական մտածողության ձևավորմանը նպաստող խաղերի միջոցով կապահովենք երեխաների հետաքրքիր ժամանցը:
Գրական ունկնդրում և խոսք
Փաթեթի շրջանակում ներկայացվում է «Գրական ունկնդրում և խոսք» գրքում տեղ գտած հեքիաթներից մեկը, որը ուսուցողական բնույթի է, նպաստում է երեխաների մոտ ընկերասիրության, ազնվության, կենդանասիրության, ինչպես նաև մի շարք կարևոր հատկանիշների ձևավորմանը:
Հայտնի հեքիաթագիրներ
Փաթեթի շրջանակում հնարավորություն ունենք ծանոթանալու մեր «Հայտնի հեքիաթագիրներ» շարքում ներառված հեղինակներից մեկի կյանքին, ստեղծագործության ընդհանուր բնութագրին, որին կհաջորդի հեքիաթի ունկնդրում, քննարկում, բարոյահոգեբանական կողմերի բացահայտում:
*Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Ավետիք Իսահակյան, Շառլ Պերո, Գրիմ եղբայրներ
Առակներ
Այս ծրագրի շրջանակում ծանոթանում ենք առակի ժանրին, կարդում հետաքրքիր պատմություններ հույն նշանավոր առակագիր Եզոպոսի մասին, որից հետո տեսանյութի միջոցով ներկայացվում են Եզոպոսի առակներից: Աշակերտները փորձում են տալ առակի բարոյախրատական եզրակացությունը: Ծրագիրը միտված է աշակերտների ստեղծագործական և տրամաբանական կարողությունների ձևավորմանը և զարգացմանը:
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
(տարիք՝ 10-12)
Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են Շոն Քովիի «Երջանիկ երեխաների 7 սովորությունները» գրքին: Ունկնդրում են գրքում տեղ գտած պատմություններից մեկը, որը ուսուցողական բնույթի է, ապա նշում այն կարևոր կետերը և առանցքային հարցերը, որոնց անդրադառնում է տվյալ պատմությունը: Ծրագրի ավարտին իրականացնում ենք ամփոփում՝ նախապես մշակված հարցերի միջոցով:
Շերլոք Հոլմս. Արկածներ
Փաթեթը ներառում է հանրահայտ խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող հետաքրքիր պատմություններից մեկը: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթանում են ստեղծագործության հեղինակ Արթուր Քոնան Դոյլին, ուսումնասիրում հետաքրքիր փաստեր Շերլոքի մասին, որից հետո ներկայացվում է մի պատմություն: Աշակերտների խնդիրն է պատմությունը լուծել այնպես, ինչպես կլուծեր Շերլոք Հոլմսը:
Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորությունները
(տարիք՝ 15-17)
Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթանում են Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորությունները» գրքին, որը միտված է երեխաների մեջ դրական սովորությունների խթանմանը: Քննարկումների, հոգեբանական թեստերի, բանավեճերի և դիդակտիկ փորձերի միջոցով դեռահասի մոտ լիարժեք գաղափար է կազմվում օրն արդյունավետ պլանավորելու, ժամանակը ճիշտ կառավարելու, ինչպես նաև բացասական սովորությունները դրականով փոխարինելու վերաբերյալ:
Փաթեթ «Մասնագիտական կողմնորոշում»
Յուրաքանչյուր դեռահաս դպրոցն ավարտելու շեմին բախվում է ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցին: Ձեզ ենք ներկայացնում «Մասնագիտական կողմնորոշում» փաթեթը, որի ընթացքում հոգեբանների և մանկավարժների կողմից մշակված հատուկ ծրագրի և առաջադրանքների միջոցով աշակերտները կբացահայտեն իրենց նախասիրությունները, սիրելի առարկաները, ուժեղ և թույլ կողմերը, որն էլ կօգնի ունենալ ճիշտ մասնագիտական կողմնորոշում: