Ըմբշամարտ

Ըմբշամարտը երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանումն է, որը ներառում է մի քանի մարզաձև՝ հունահռոմեական, ազատ ոճի, ձյուդո և սամբո: Մարզիկը պայքարում է իր հակառակորդին մեջքի վրա գետնին տապալելու համար, սակայն միավորներ է վաստակում նաև այլ հնարքներ կիրառելիս։

Վաղնջական ժամանակներում գոտեմարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի լիակատար հաղթանակը։ Ըմբշամարտում չկար նաև քաշային կարգ․ իրար դեմ մարտ վարել կարող էին զգալի քաշային տարբերությամբ երկու ըմբիշներ։ Այսպես, բնականաբար, առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը․ նա հաղթում էր ավելի հաճախ։

Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբությունների ժամանակ, այլ ժողովուրդների ազգային տոներին՝ հաճախ ավարտվելով մարզիկների զգալի վնասվածքներով, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվամբ։

1912 թ․ հիմնադրվեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, որը սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածների քանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակում են ենթարկվել փոփոխության։

Հունահռոմեական, ազատ ոճի և ձյուդո տեսակները ընգրկված են օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:

Հավանեցի՞ր. տարածիր