Հաճախ ձեր ծնողները ձեզ ուղարկում են խանութ՝ դրամ տալով գնումներ կատարելու համար: Իսկ որտեղի՞ց են մեծահասակները այն ձեռք բերում, և ինչպե՞ս է նրանց հաջողվում պատշաճ կերպով բաշխել իրենց գումարը:
Բյուջեն այն գումարն է, որը մենք ունենք՝ նախատեսված է որոշակի ծախսերի համար: Նույնիսկ «բյուջե» բառն է հուշում նրա նշանակությունը. այն առաջացել է հին նորմանդական bougette բառից, ինչը նշանակում է քսակ, ձեռքի պայուսակ կամ կաշվե պայուսակ:
Ցանկացած բյուջե բաղկացած է երկու մասից՝ եկամուտներից և ծախսերից:
Եկամուտն այն է, ինչ համալրում է բյուջեն, այսինքն՝ դրամը, որը բյուջեի սեփականատերը վաստակել է, կամ որը նրան նվիրել են: Վաստակում են աշխատանով, մարդը հասարակությանն օգուտ է բերում և դրա դիմաց վարձատրվում: Բյուջեի եկամտային մասը ներառում է նաև խնայողությունները, այսինքն՝ այն գումարը, որը խնայվել, դեռ չի ծախսվել: Խնայողությունները կարևոր են, քանի որ հետագայում կարող են պետք գալ ավելի կարևոր նպատակներով:
Ծախսերը նախատեսված են բյուջեում: Կախված բյուջեից՝ դրանք կարող են լինել պարտադիր ծախսեր կամ ծախսեր հաճելի ինչ-որ բանի վրա, որոնցից, սկզբունքորեն, կարող եք հրաժարվել, եթե բավարար գումար չունենք կամ ցանկանում ենք փոխարենը նվիրատվություն կատարել, օգնել դրամի կարիք ունեցողներին. խնայողությունները, ի դեպ, այս դեպքում էլ կարող են պետք գալ:
Հիմնական աղբյուրը՝ այստեղ