Իմ գրադարանը Ալեքսանդր Շիրվանզադե Մաս 3

ՆԱԽԱԴԻՏՈՒՄ

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 3-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: ​
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր