ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնները հայ գրականութեան մնայուն էջերից են: Նրա պօէմները, լեգենդներն ու բալլադները հարստացրել են համաշխարհային գրականութեան գանձարանը, իսկ անմահ քառեակները համամարդկային արժէք ունեն: Քնարերգութեան մէջ արտայայտել է անհուն հայրենասիրութիւն եւ լաւատեսութիւն՝ հնադարեան ու նոր Հայաստան աշխարհի ապագայի նկատմամբ:
Յովհաննէս Թումանեանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: