ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և միանգամից արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների։ Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն։
Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է․ նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում։
Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։
Տպագիր տարբերակը կարող եք գնել
այստեղ:
այստեղ: