Ինչո՞ւ ենք ասում՝ առողջությո՛ւն

Նախկինում՝ մինչև ժամանակակից դեղամիջոցների՝ հատկապես հակաբիոտիկների հայտնագործումը, շատ ավելի մեծ թվով մարդիկ էին մահանում վարակիչ հիվանդություններից: Դրանցից շատերն առաջացնում են հարբուխ, իսկ փռշտողը հարբուխի նշաններից է:

Եվ ահա նախկինում բավական էր՝ մեկը փռշտար, բոլորն անհանգստացած գոչում էին. «Առողջությո՛ւն, առողջությո՛ւն», կամ մի փոքր այլ կերպ՝ ամեն մեկն իր լեզվով, սակայն մաղթանքը նույնն էր:

Այսօր արդեն «առողջություն» արհայատությունն ավելի շատ բարեկրթության դրսևորում է դարձել և չի պարունակում նախկին լրջագույն մտահոգությունը:

Միաժամանակ հիշենք, որ այսօր էլ անվնաս համարվող այնպիսի հիվանդություններ, ինչպիսին, օրինակ, մրսածությունն է, կարող է մեկ էլ այնպես բարդանալ, որը մարդուն հիվանդանոց տեղափոխեն:

Այնպես որ առողջության սրտացավ մաղթանքը երբեք էլ չի խանգարի մարդուն: Միայն թե պետք չէ դրան սնահավատական երանգ հաղորդել, և շարունակ փռշտացողին անդադար ասել՝ առողջություն:

Հիմնական աղբյուրը՝ այստեղ

Հավանեցի՞ր. տարածիր