Ինչպիսի՞ երազներ ես տեսնում

Մեր բոլոր երազները կապված են սեփական հույզերի, վախերի, ցանկությունների, կարիքների, հիշողությունների հետ: Այս գիշեր սպասվող երազի բովանդակությունը կարող է պայմանավորել հենց հիմա մեզ վրա ազդող ինչ-որ բան (մրսում ենք, շուրջն ինչ-որ աղմուկ է, մեզ անհարմար ենք զգում, մի վատ լուր ենք լսել, մի սխալ բան արել, որի համար ամաչում ենք կամ զղջում և այլն, և այլն): Երազը կարող է նաև կապված լինել անցյալի մեր մտորումների կամ չարտահայտված ​​ցանկությունների և հետաքրքրությունների հետ, որոնք պահպանվել են ենթագիտակցության մեջ:

Այս ամենը նկատի ունենալով՝ ըստ էության կարելի է ինքնուրույն «ծրագրել» մեզ սպասվող երազը: Ազատավենք տհաճ հիշողություններից, հեռու մնանք բարկություն առաջացնող հանգամանքներից, բարդ իրավիճակներում խուճապի չմատնվենք:

Ի դեպ. խաղաղ քունը պայմանավորված է նաև առողջ սնունդով: Շատակերությունը, վնասակար կերակուրը, ոգելից խմիչքը կարող են խառնիճաղանջ երազների ու մղձավանջների պատճառ դառնալ: Եվ ընդհակառակը, ժուժկալությունը՝ բոլոր տեսակի ցանկությունների չափավորումը, մտերիմների, հատկապես մանուկների հետ շփումը, քաղաքային վազքից, ավելորդ ինֆորմացիայից ըստ հնարավորին խուսափումը և հոգևոր կենցաղավարությունը վստահաբար մեզ կպարգևեն խաղաղ ու լուսավոր անուրջներ:

Հավանեցի՞ր. տարածիր