Լավ և վատ ազդեցությունների մասին

Յուրաքանչյուր մարդու կյանքում պատահում են ուշագրավ տարիքային երևույթներ՝ կողմնակի ազդեցություններ։ Այդ ազդեցությունները սովորաբար չափազանց մեծ են լինում, երբ տղան կամ աղջիկը սկսում է դառնալ հասուն մարդ՝ հենց անցումային պահին։ Հետո դրանց ուժն անցնում է։

Բայց ազդեցությունների մասին, դրանց «պաթոլոգիայի», իսկ երբեմն՝ բնական լինելու մասին, պետք է հիշեն պատանիները։ Գուցե այստեղ առանձնապես պաթոլոգիա էլ չկա․ պարզապես արդեն հասունացող մարդը՝ աղջիկը կամ տղան, ցանկանում է շուտ մեծանալ, ինքնուրույնություն ձեռք բերել։ Սակայն ինքնուրույնություն ձեռք բերելու համար նրանք ձգտում են ազատվելու նախևառաջ իրենց ընտանիքի ազդեցությունից։ Ընտանիքի հետ է կապված իրենց «երեխա լինելու» զգացողությունը։ Այստեղ մասամբ մեղավորություն ունի նաև հենց ընտանիքը, երբ չի նկատում, որ իրենց «երեխան», եթե դեռ չի էլ դարձել, ուզում է հասուն մարդ լինել։

Բայց պատանու՝ ենթարկվելու սովորությունն էլ դեռևս չի անցել, և ահա նա «լսում» է նրան, ով ընդունում է իր հասունությունը՝ երբեմն մեկին, ով ինքն էլ դեռ չի դարձել հասուն և իրապես ինքնուրույն։

Ազդեցությունները լինում են և՛ լավ, և՛ վատ։ Հիշե՛ք այս մասին։ Վատ ազդեցություններից զգուշանալ է հարկավոր։ Որովհետև մարդը, ով կամքի ուժ ունի, չի տրվում դրանց․ նա ինքն է ընտրում իր ճանապարհը։ Մինչդեռ թուլակամ անձը ընկնում է վնասակար ազդեցությունների տակ։ Վախեցե՛ք անպատասխանատու ներգործումներից, մանավանդ եթե դուք դեռ չեք կարողանում հստակ, ստույգ տարբերել ճիշտը սխալից, եթե ձեզ դուր են գալիս ընկերների գովեստներն ու խրախուսանքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն․ միայն թե գովեն։

Դ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»

Հավանեցի՞ր. տարածիր