Լուսինը Երկրի բնական արբանյակն է, որը պտտվում է Երկրի շուրջը: Մեր մոլորակի շուրջը Լուսնի մեկ պտույտը տևում է 27 օր: Իսկ Լուսնի փուլերի փոփոխությունը տևում է 29,5 օր։
Հեռադիտակով դու կարող ես տեսնել Լուսնի խառնարանները: Դրանք երկնաքարերի հարվածներից են առաջանում:
Երկրից երևում է, որ Լուսնի վրա մութ տիրույթներ կան: Դրանք կոչվում են «ծովեր»: Իրականում դրանք հսկայական հարթավայրեր են. չէ՞ որ Լուսնի վրա ջուր չկա: Իսկ բաց գույնի մասերը սարահարթներ են:
Լուսնի վրա կատարյալ լռություն է տիրում: Այնտեղ օդ չկա: Տիեզերագնացները Լուսնի վրա շնչում են մեջքին կախված տարողության մեջ գտնվող օդը:
Քանի որ Լուսնի վրա քաշը մի քանի անգամ թեթև է, տիեզերագնացները չեն զգում իրենց զրահազգեստի ծանրությունը, որն իրականում շատ տասնյակ կիլոգրամներ է կշռում:
Քանի որ Լուսնի վրա քամիներ չկան, տիեզերագնացների հետքերը չեն ջնջվում:
Երկիր մոլորակից մենք տեսնում ենք Լուսնի այն մասը, որը դեպի Երկիր է նայում և լուսավորված է Արևի լույսով: