«Խելոքն ու հիմարը» Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է։ Պատմում է երկու եղբայրների մասին, որոնցից մեկը խելոք է, իսկ մյուսը՝ հիմար։ Իր հիմարության պատճառով խեղճ հիմար եղբայրն անընդհատ ընկնում է ծիծաղելի իրավիճակների մեջ՝ դառնալով բոլորի, այդ թվում նաև՝ խելոք եղբոր ծաղրի առարկան։