Երբևէ լսե՞լ էիք այս տերմինը․ խոսքային վթարներ։ Դա լեզվաբանական հասկացություն է։ Սակայն մինչ բացատրությանն անցնելը ներկայացնենք այդպիսի «վթարների» մի քանի օրինակ․ տեսնենք՝ գլխի կընկնե՞ք՝ ինչի մասին է խոսքը։
Ժողովուրդը եկան։
Ապացուցել դրա մասին։
Նրանց մի մասը գրում էր։
Հյուրերի կեսը գնացին։
Երկու մարդ մոտեցան։
Իսկ այժմ գանք բացատրությանը։ Ի տարբերություն լեզվական այլ սխալների՝ խոսքային վթարները հոգեբանական, ենթագիտակցական պատճառ ունեն և որոշակի տրամաբանական հիմք։ Օրինակ՝ «ժողովուրդ» բառի՝ հավաքական գոյական լինելու հանգամանքը հանգեցրել է ստորոգյալի հոգնակի թվին, իսկ քերականորեն ճիշտ տարբերակը հետևյալն է․ «Ժողովուրդը եկավ»։ Կամ՝ «ապացուցել» բայը, իմաստով մոտ լինելով «վկայել» բառին, ստացել է «մասին» կապով ձևավորված լրացում, այնինչ պետք է լիներ «ապացուցել այսինչ բանը»։ Նույնպիսին են նաև մյուս երեք օրինակներում առկա սխալների պատճառները։ Դրանց ճիշտ տարբերակներն են՝
Նրանց մի մասը գրում է։
Երեխաներիկ կեսը գնաց։
Երկու մարդ մոտեցավ։
Այսպիսի սխալների դրսևորումը խոսում է այն մասին, որ մի բան է քերականության տրամաբանությունը, մեկ այլ բան՝ բառիմաստից բխող ընկալումը։ Իսկ իրականում դրանք միմյանց չեն հակասում։ Օրինակ՝ պարզ է, որ վերջին նախադասության մեջ մոտեցող մարդիկ երկուսն են, բայց քանի որ թվականով արտահայտված որոշինչ արդեն որոշյալը հոգնակիով դնելու անհրաժեշտություն չի թողել, ուստիև, քերականության տրամաբանության համաձայն, ստորոգյալն էլ պետք է արտահայտվի եզակի թվով։ Այս մոտեցումն ապահովում է քերականության «ամրությունը», «անխախտությունը», ինչև կարևոր է լեզվի կառուցվածքի որոշակիության պահպանության համար։ Սակայն միևնույն ժամանակ դա չի խախտում մտքի տրամաբանությունն առահասարակ, այլ տվյալ դեպքում միայն «մեկնաբանում» է այն քերականության լույսի ներքո։
Ի դեպ, գրաբարում որոշ «խոսքային վթարներ» քերականության մեջ ընդունված են եղել․ լեզվաբանությունն այդ երևույթը կոչել է բակառություն։