«Կանսայի» օդանավակայանը

Աշխարհում մի օդանավակայան կա, որը ջրի վրա է կառուցված: Զարմացա՞ր:

Հատուկ այս օդանավակայանի համար Ճապոնիայի Հոնսյու կղզուց քիչ հեռու՝ օվկիանոսի մեջ, մի հսկա արհեստական կղզի են կառուցել: Ապա նրա վրա կառուցել են Կանսայի օդանավակայանը՝ ապակուց և երկաթից բաղկացած գերժամանակակից մի կառույց:

Բայց ինչո՞ւ ջրի վրա: Նախ՝ որովհետև Օսակա քաղաքում հարմար տարածք չկար օդանավակայանի համար: Եվ հետո՝ այսպես օդանավերի աղմուկը չի խանգարում քաղաքի բնակիչներին:

Կղզու կառուցումը սկսվեց օվկիանոսի հատակում. 20 մետր խորության վրա, հսկայական քանակության ավազ ու հող լցրին: Ապա ամրության համար կղզու շուրջը երկաթյա հսկա շրջանակ կառուցեցին: Թեև բոլորը գիտեն, որ դեռ մի քանի տարի այս կղզին կարող է մի փոքր «նստել»՝ սուզվել ջրի մեջ, բայց դա հաշվարկված է և չի վախեցնում մարդկանց: Երբ կղզին պատրաստ էր, նրա վրա կառուցեցին օդանավակայանը:

Օդանավակայանի շենքը ինքնաթիռի թևի տեսք ունի: Համակարգիչները գիշեր ու զօր հսկում են թռիչքները: Սա շատ կարևոր է, քանի որ օդանավակայանն ընդամենը մեկ թռիչքուղի ունի, մինչդեռ յուրաքանչյուր րոպե այստեղ իջնում և օդ են բարձրանում հարյուրավոր օդանավեր: «Կանսային»  շատ ծանրաբեռնված օդանավակայան է. տարվա ընթացքում այստեղ 160 հազար թռիչք է լինում, և 25 միլիոն ուղևոր է տեղաշարժվում:

Օդանավակայանը ցամաքին կապում է երկհարկանի կամուրջը: Կամրջի ներքևի հարկով գնացքներ են շարժվում, իսկ վերևի հարկում ավտոմայրուղին է:

Հավանեցի՞ր. տարածիր