«Կենդանական աշխարհի գաղտնիքները» ձեռնարկը գիտահանրամատչելի նյութերի և գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածու է, որի միջոցով ընթերցողը կծանոթանա ընտանի ու վայրի կենդանիներին, նրանց տեսակներին, կենսաբազմազանությանը, բնորոշ առանձնահատկություններին:
4-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի միջոցով երեխան սկսում է ճանաչել բնությունն ու նրա բնակիչներին, հաջորդ տարիներին բացահայտում է բնության գաղտնիքները, սովորում տեսնել աչքով աննկատելին, իսկ արդեն 8-9-րդ դասարաններում բնությունը նրա առջև բացվում է իր ողջ հմայքով…
Այդ հետաքրքիր ճանապարհորդության ողջ ընթացքում «Կենդանական աշխարհի գաղտնիքները» ձեռնարկը կուղեկցի ընթերցողին: Գրքի շնորհիվ դուք նոր հայացքով կնայեք բնությանը, կլսեք ու կհասկանաք նրա լեզուն, կբացահայտեք բնության հարուստ գանձերը, կանցնեք անտառային նեղլիկ կածաններով, կնստեք մեղմորեն հոսող գետի ափին, կլսեք թռչունների բազմաձայն երգեցողությունը, կքայլեք կենդանիների թողած ոտնահետքերով:
Գիրքը երաշխավորել է ԿԳ նախարարությունը:
Կենդանական աշխարհի գաղտնիքները Մաս 1
ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: