• Մի՛ ամաչիր ցույց տալ թուլությունդ, եղիր միշտ անկեղծ ինքդ քեզ հետ և մի՛ փորձիր միշտ ուժեղ երևալ։ Երբեմն այդ ուժեղ երևալու ձգտումը կարող է հասցնել մի կետի, որից առաջ շարժվելն անհնարին կլինի (Շոն Քովի)։
• Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել մարդուն ձմեռվա երեք ամիսներին (ճապոնական ասացվածք)։
• Նախ մենք ենք ձևավորում մեր սովորությունները, ապա նրանք՝ մեզ (անգլիացի անանուն պոետ)։
• Ցանիր միտք և կհնձես գործողություն։ Ցանիր գործողություն և կհնձես սովորություն։ Ցանիր սովորություն և կհնձես բնավորություն։ Ցանիր բնավորություն և կհնձես ճակատագիր (Սեմուել Սմայլս)։
• Քեզ մաքուր ու փայլուն պահիր․ դու այն պատուհանն ես, որի միջոցով տեսնում ես ամբողջ աշխարհը (Ջորջ Բեռնարդ Շոու)։
• Անհնար է շրջանցել օրենքը։ Մենք կարող ենք միայն ինքներս մեզ շրջանցել՝ օրենքի դեմ դուրս գալով (Սեսիլ Դեմիլ)։
• Ես սկսում եմ հայելու միջի մարդուց։ Խնդրում եմ, նրան փոխել իր պահվածքը։ Եվ ոչինչ ավելի պարզ չէր կարող հնչել։ Եթե ուզում ես աշխարհն ավելի լավը դարձնել, Նայիր ինքդ քեզ և արա դա (Սիդահ Գարեթ և Գլեն Բալլադ)։
• Երջանկության համար պետք է ազատվել վատ հիշողություններից (Ռիտա Մեյ Բրաուն)։
• Լսելու համար, թե ինչ են ասում մյուսները, անհրաժեշտ է նաև լսել, թե նրանք ինչ չեն ասում։ Նշանակություն չունի՝ արտաքուստ որքան բարդ կթվան մարդիկ․ նրանց մեծ մասը ներքուստ դյուրազգաց է և հասկացված լինելու կարիքն ունի (Շոն Քովի)։
• Ես իմաստասեր եմ անվանում ոչ այն մարդուն, ով շատ բան գիտի, և ոչ նրան, ով շատ բաների մասին կարող է խոսել, այլ նրան, ով անբիծ ու անարատ կյանք է վարում, որովհետև կատարյալ իմաստասերը նա չէ, ով մեծ գիտելիքներ ունի, այլ նա, ով կարող է հնազանդեցնել կրքերը (Պլատոն)։