- Կռունկի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է: Հնում հենց այս մայրցամաքից թռչունը ճախրեց դեպի Ասիա՝ հետագայում աստիճանաբար ընդլայնելով իր բնակության արեալը: Այսօր կռունկները հանդիպում են գրեթե ողջ Եվրոպայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և իհարկե առաջվա պես՝ Հյուսիսային Ամերիկայում: Նրանց չենք գտնի միայն Անտարկտիդայում և Հյուսիսային Ամերիկայում:
- Բնական միջավայրում կռունկներն ապրում են 25-30 տարի: Անազատության մեջ կարող են գոյատևել ավելի երկար… Բայց դե դա հազիվ թե կյանք համարես: «Ռեկորդակիր» կռունկը Ճապոնյայից էր. ապրել է 87 տարի.
- Կռունկը ծառերին չի նստում: Պատճառը նրա ոտքերի կառուցվածքն է: Բռնող ճանկի կարճ լինելը թույլ չի տալիս նրան կառչել ճյուղին, ինչպես մյուս թռչունները: Փոխարենը կռունկը իրեն միանգամայն լավ է զգում գետնին՝ թեթևորեն և հանդիսավոր սահելով բարձր խոտերի միջով: Միակ բացառությունը աֆրիկյան գեղեցիկ ցեղատեսակն է. նա կարող է թառել ծառին.
- Որքան կռունկը ջրին մոտ է ապրում, այնքան ավելի երկար են նրա ոտքերը, ճանկերը և վիզը, իսկ մատները՝ լայն: Դա թույլ է տալիս թռչնին արագ տեղաշարժվել ճահճուտների հատվածներում, ջրում, և ավելի հեշտ որս կատարել կամ սնունդ հավաքել:
- Հասուն կռունը փետրափոխվում է տարեկան մեկ-երկու անգամ: Այդ շրջանում նա շատ խոցելի է: Հիմնականում փետրափոխումը համընկնում է ձվադրման ավարտին: Թռչունը կորցնում է ծայրափետուրները, առանց որոնց չի կարող թռչել, նույնն է թե՝ փրկվել վտանգից: Եվ որպեսզի պաշտպանվի, նա թաքնվում են ճահճուտներում և այլ դժվարամատչելի վայրերում:
- Կռունը համարվում է ազնվագույն թռչուն բոլոր այն երկրներում, որտեղ ապրում է: Ռուսաստանում մարմնավորում է հավատարմությունը, Հայաստանում՝ կարոտը: Չինաստանում կռունկը խորհրդանշում է իմաստնությունը, պատիվն ու գեղեցկությունը, երկարակեցությունն ու զգուշավորությունը:
kinemaster download kinemaster kinemaster for pc freefire pc Ativador Windows 10