Դժվար է հավատալ, բայց հնում, ինչպես և վաղ միջնադարում, աղը գրեթե մեկ քառորդ անգամ ավելի թանկ էր, քան ոսկին: Այդ ժամանակներից է գալիս սնահավատությունը, թե աղ թափելը վիճաբանության նախանշան է:
Առաջին համեմունքները, որոնք Եվրոպա են առաքվել Մերձավոր Արևելքից դեռևս Ք. ա. 2000 թվականից, դարչինն ու պղպեղն էին: Հետագայում դրանց տեսականին զգալիորեն ընդլայնվեց: Մերձավոր Արևելքից Հռոմ ներկրվող համեմունքները բարձր էին գնահատվում և շատ թանկ էին։
14-րդ դարում Հռոմի պապը քրիստոնյաներին արգելում էր առևտուր իրականացնել մահմեդականների հետ: Միայն Իտալիայի Վենետիկ քաղաքի բնակիչներն էին համոզել Հռոմի Պապ Ինոկենտիոս Երրորդին՝ թույլ տալ իրենց շարունակել առևտուրը:
Պորտուգալացի Վասկո դա Գաման, հայտնաբերելով Հնդկաստան տանող ամենակարճ ուղին, վերադարձավ Լիսաբոն համեմունքներով լի նավերով։ Կրոնական ղեկավարությանը հայտնել էին, որ համեմունքները չեն գնվել, այլ առգրավվել են, ուստի դրանց ներկրումը լիովին օրինական է:
Բացահայտելով Հնդկաստան տանող ամենակարճ ճանապարհը՝ պորտուգալացիները, այնուհետև իսպանացիները, տեղափոխվեցին այնտեղ, զավթեցին տնկարկները, որոնց վրա աճում էին համեմունքները և նույնիսկ ստիպեցին բնիկներին աշխատել իրենց համար:
Թվում էր՝ համեմունքները, որոնց համար ստիպված չէին վճարել, պետք է կտրուկ էժանանային, սակայն նման բան տեղի չունեցավ։ Եվրոպական որոշ երկրներ փորձեցին համեմունքներ աճեցնել իրենց տարածքում: Բայց անհամապատասխան կլիման և մշակման տեխնոլոգիայի մակերեսային իմացությունը թույլ չտվեցին դա։
Աղբյուրը՝ այստեղ