Հայաստանի պետական դրոշը

Մեր պետական դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: 1918թ. օգոստոսին Հայաստանի Առաջին Հանրապետության Պառլամենտը անվանի հայագետ Ստեփանոս Մալխասյանցի հիմնավորմամբ ընդունեց Շահամիր Շահամիրյանի սահմանադրության նախագծում առաջարկված եռագույնը: Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը, նրա հեղած արյունը հանուն ազատույան: Կապույտը հիշեցնում է, որ Աստված հայոց կապույտ երկնակամարում է կապել հաշտության գոտին` ծիածանը: Նարնջագույնը՝ որպես ցորենի գույն, աշխատանքի խորհրդանիշն է:

Հավանեցի՞ր. տարածիր