ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Գրքում զետեղված գրական-երաժշտական սցենարների բուն նպատակը մատաղ սերնդի համալիր դաստիարակությանը նպաստելն է:
Ժողովածուում օգտագործվել են հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի, հանճարեղ Սևակի, բոցաշունչ հայրենասերներ Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի գրական մասունքներից, նաև ժամանակակիցների ստեղծագործություններից: Գիրքը կարելի է օգտագործել նաև հայ գրականության ժամերին: Եթե նախաձեռնողները այս սցենարները ներկայացնելու համար ստեղծեն պատշաճ պայմաններ, ապա անմոռաց պահեր կպարգևեն հանդիսատեսին:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: