ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Ժողովածուն ընդգրկում է 200-ից ավելի առակներ Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև՝ որոշ անձնական հավաքածուներից:
Ժողովածուում ընդգրկվել են առակի հետևյալ տեսակները․
- դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են․
- առակատիպ ժողովրդական զրույցներ․
- հեքիաթատիպ առակներ․
- երգիծական առակ-զվարճապատումներ․
- երկխոսական առակ-առածներ:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: