Մեր հոնքերն ու թարթիչները

Մարդու մարմնի յուրաքանչյուր մաս է կարևոր, նույնիսկ ամենափոքրիկները, որոնցից են հոնքերն ու թարթիչները: Դրանք մեր աչքերի «վահաններն» են:

Աչքերը մարդու ամենախոցելի օրգաններն են, և անհրաժեշտ է պաշտպանել դրանք: Չէ՞ որ մարդիկ տեղեկություններ են ստանում շրջապատող աշխարհի մասին ՝ նախ ապավինելով տեսողությանը և հետո միայն՝ մյուս զգայարաններին: 

Մենք չունենք շատ սուր հոտառություն, այսինքն՝ հոտերը տարբերելու ունակություն, որն առավելապես բնորոշ է շներին, կամ այնպիսի գերազանց լսողություն, ինչպիսին կատուներինն է: Սակայն մարդուն պարգևված է տեսողություն, որով նա տարբերակում է գույների ամենանրբին երանգները: Իսկ որքա՜ն գյուտեր է կատարել, որքա՜ն բան է ստեղծել մարդը՝ տեսողության շնորհիվ:

Հոնքերը պաշտպանում են աչքերը քրտինքից, փոշուց և աղտից: Թարթիչներն էլ նույն կերպ պաշտպանում են ակնախնձորի նուրբ մակերեսը:

Հիմնական աղբյուր՝ այստեղ

Հավանեցի՞ր. տարածիր