Հպարտություն և նախապաշարմունք Մաս 2

ՆԱԽԱԴԻՏՈՒՄ

«Հպարտություն և նախապաշարմունք» վեպը Ջեյն Օսթինի ամենահայտնի ստեղծագործություններից է, որը հրատարակվել է 1813 թ.: Այն նկարագրում է գլխավոր հերոսուհու՝ Էլիզաբեթ Բենեթի զգացմունքային զարգացումը: Նա աստիճանաբար հասկանում է արագ դատողություններ անելու սխալը և սկսում է ընկալել ու գնահատել մակերեսայինի և էականի տարբերությունը:

​Անգլիական գավառական հասարակության կենցաղի ֆոնին, որի բարքերը հեղինակը նկարագրում է նուրբ հեգնանքով և զարմանալի հետևողականությամբ, զարգանում են հպարտ պարոն Դարսիի և նախապաշարմունքով լի Էլիզաբեթ Բենեթի հարաբերությունները, որն էլ աննկատ վերածվում է սիրո: Այս գիրքը մշտապես հիացրել է ընթերցողներին՝ հայտնվելով թե՛ գրականագետների, թե շարքային ընթերցողների ամենասիրելի գրքերի ցանկում: Այն դարձել է անգլիական գրականության ամենահայտնի վեպերից մեկը՝ ավելի քան 20 միլիոն վաճառված օրինակով:

Տպագիր տարբերակը կարող եք գնել
այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր