Ճապոնիա կամ որտեղ ծագում է արևը

Ընդունված է ասել, որ արևն ամենից առաջ ծագում է Ճապոնիայում: Երբ Հայաստանում մութ գիշեր է, և մենք դեռ քնած ենք, այդ երկրի դպրոցականները հավանաբար արդեն ավարտելիս են լինում իրենց դասերը: Քանի որ իրենք մեզանից ուղիղ 10 ժամով առաջ են ապրում:

Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան կղզիների վրա: Պատկերացնու՞մ ես: Այն բաղկացած է մոտ չորս հազար մեծ ու փոքր կղզիներից: Խոշոր կղզիները չորսն են` Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու և Կյուսյու: Երկրի մայրաքաղաքը Տոկիոն է:

Ճապոնիան շատ զարգացած ու ժամանակակից երկիր է: Միևնույն ժամանակ ճապոնացիները հավատարիմ են իրենց ազգային սովորույթներին ու ավանդույթներին: Ճապոնիայի մշակույթը, գիրը, կենցաղը, խոհանոցը, տան ձևավորումը խիստ առանձնահատուկ են և տարբեր աշխարհի այլ երկրներից: Նրանք գրում են ոչ թե տառերով, այլ բառերի նշաններով՝ հիերոգլիֆներով:

Ճապոնացիները մանկուց սովորում են բարեհամբույր լինել, միշտ լսել և օգնության հասնել միմյանց: Դա զգալի է ամեն քայլափոխի: Նրանք շատ չգրված օրենքներ ունեն, որոնք երբեք չեն խախտում: Օրինակ` երբ ճապոնացիները ճաշում են, բացարձակ լռություն է տիրում:

Լռությունը խիստ բնորոշ է ճապոնական մշակույթին: Ճապոնացիները համոզված են, որ մարդը որքան դաստիարակված է, այնքան քիչ է խոսում: Ճապոնացիները կարողանում են նկատել գեղեցիկը փոքր բաների մեջ և գնահատում են պահի անկրկնելիությունը: Դա արտահայտված է ամենուրեք` և՛ կենցաղում, և՛ արվեստում:

Հավանեցի՞ր. տարածիր