Ձեռնարկը նախատեսված է 4-5-րդ դասարաններում դասավանդվող ուսուցիչների համար:
Դրանում ներառված են տարաբնույթ մաթեմատիկական միջոցառումներ, որոնք ներկայացված են համապատասխան սցենարներով և մեկնաբանություններով: Դրանցում կարևորվում է ՏՀՏ-երի արդյունավետ կիրառությունը, սակայն նման հնարավորությունների բացակայության պարագայում՝ առաջարկվում է այլընտրանքային մոտեցման տարբերակ:
Միջոցառումներն ուղղորդված են մաթեմատիկայի գործնական կիրառական ուղղվածության բարելավմանը և առօրյայում դրա տարատեսակ դրսևորումներին, որոնք համապատասխանում են այդ դասարանների սովորողների տարիքային խմբի հետաքրքրությունների շրջանակին:
Ձեռնարկում առաջարկված միջոցառումները իրականացնելիս ուսուցիչները կարող են կատարել իրենց մոտեցումներին համապատասխան սրբագրումներ և փոփոխություններ, որոնք իրենց կարծիքով ավելի համահունչ են իրենց աշակերտների նախասիրություններին:
Մաթեմատիկական միջոցառումներ
ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: