Մարդու հնագույն ընկերը՝ ձին

Մարդն ու ձին ընկերացել են հազարավոր տարիներ առաջ: Դարեր շարունակ ձին հավատարմորեն ծառայել և օգնել է մարդուն ամենատարբեր գործերում: Նա անչափ մեծ դեր է ունեցել հին քաղաքակրթության մեջ:

Ի՜նչ գեղեցիկ էր այն ժամանակաշրջանը, երբ ավտոմեքենաներ դեռ չկային: Փողոցներով միայն ձիեր ու կառքեր էին անցնում: Օդը չէր աղտոտվում մեքենաների գազերից, չկար նրանց աղմուկը: Ավտոտնակի փոխարեն ամեն տուն իր ախոռն ուներ, որտեղ պահում էին ձիերին: Մարդիկ ճանապարհորդում էին ձի հեծած կամ կառքերով…

Մարդիկ ձիերին շատ են սիրել: Այդ սերը նրանց դրդել է նույնիսկ խենթ արարքների: Օրինակ` հին հույներն ու հռոմեացիները դամբարաններ էին կառուցում ձիերի համար: Ալեքսանդր Մակեդոնացին իր սիրելի ձիու` Բուցեֆալի մահից հետո քաղաք է հիմնել ու անվանել նրա անունով: Կալիգուլա կայսրն այնքան հեռու էր գնացել, որ ընկնելոց ծայրահեղության գիրկը՝ իր ձիուն սենատի անդամ էր դարձրել (դա մոտավորապես նույնն է, ինչ Ազգային ժողովի պատգամավորը): Իսկ որոշ ազգեր ձիերին կուռք են համարել: Հնդկացիները` Ամերիկայի բնիկները, առաջին անգամ տեսնելով ձի հեծած եվրոպացիներին, աստվածների տեղ դրեցին նրանց:

Իսկ այսօ՞ր:

Մեր զարգացած դարում մեքենաները կատարում են համարյա բոլոր դժվար աշխատանքները, որոնք մի ժամանակ անում էին ձիերը: Հիմա ձիու հազվադեպ կհանդիպես, այն էլ հեռավոր գյուղերում, ձիարշավարանում կամ կրկեսում:

Մի՞թե ձին այլևս պետք չէ մարդուն… Մի՞թե մարդն աստիճանաբար ընդմիշտ հրաժեշտ կտա դարեր շարունակ իրեն հավատարմորեն ծառայած ընկերոջը: Ո՜չ, իհարկե ո՛չ:

Ձի բժիշկը: Մի՛ զարմացիր. ձին իրո՛ք կարող է բուժել շատ բարդ հիվանդություններ: Բժշկության մեջ մի ուղղություն կա, որը կոչվում է հիպոթերապիա կամ ձիաբուժություն. հիվանդը բուժվում է ձիու հետ շփվելու միջոցով:

Ձի քշելը առողջարար է. հանգստացնում է նյարդերը, հանում լարվածությունը: Մարդը կոփվում է: Ձիու հետ շփվելիս մարդը ստանում է հսկայական դրական էներգիա, բարձրանում է նրա տրամադրությունը…

Եվ ընդհանրապես, ձի քշելը մեծագույն հաճույք է…

Իսկ գիտե՞ս, որ ձիերը տանել չեն կարողանում կեղծավորությունը: Զարմանալի է, բայց նրանք հրաշալի զգում են մարդուն և նրա ձայնից զգում` սիրո՞ւմ է իրենց, թե՞ ոչ:

Կան նաև ձիերով խաղեր: Օրինակ` Անգլիայում ու Չեխիայում հսկա գնդակներով

Դե դո՛ւ ասա. ինչպե՞ս չհիանաս այս ազնվացեղ, կայտառ, տաքարյուն, վեհ, խելացի, ուժեղ, դիմացկուն ու գեղեցիկ կենդանիներով:

Հավանեցի՞ր. տարածիր