Մարտունի

Դավիթ Մլհամյան

6-րդ դասարան

Պապերս Ալաշկերտից են, նրանք գաղթեցին Արևմտյան Հայաստանից ու տուն դրեցին գեղատեսիլ Սևանի ափին: Տարիներ հետո պիտի Մարտունին շենանար, ծլեր ու ծաղկեր: Ալաշկերտցին իր սիրտն ու հոգին, իր կարոտն ու նվիրական երազանքները դրեց այս հողի մեջ: Նա ամուր արմատներ գցեց, որ իր հետնորդները չապրեն այն օրերը, ինչը որ ինքը ապրեց: Ալաշկերտցին ստեղծագործ և աշխատասեր։

Գաղթ, գաղթել, որքան ցավ ու կսկիծ կա այս բառի մեջ: Պապերս գաղթել են. էլ ո՛չ մի գաղթ, էլ ո՛չ մի ցավ, ո՛չ մի կսկիծ:

Այն արմատները, որ ալաշկերտցի պապերս տարածեցին գեղարքունյաց լեռների ծոցում, ամրացել, պինդ գրկել հողը՝ էլ երբեք բաց չթողնելու պայմանով: Նրանք դաշինք կնքեցին Գեղամա ծովակի ու Գեղամա լեռների հետ, հավատարմության դաշինք:

Ալաշկերտից շատ ու շատ սովորույթներ պահպանում է համեստ մարտունեցին:

Ալաշկերտում պահպանվում էր «Դավթի տան Ավետարան»  մագաղաթյա ձեռագիրը, որը հայտնի է նաև «Կարմիր Ավետարան» անունով: Այն գտնվում է Գեղհովիտում և ունի բուժիչ հատկություն:

Գետաշեն՝ Սուրբ Հակոբ: Մի հին քարե տնակ, որի պատերով մեկ Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և այլ սրբերի նկարներն են, որոնք իրենց գլխին կրում են լուսապսակ: Այսպիսի բուժիչ հատկություններով օժտված շատ սրբատեղիներ կան Մարտունիում ու շրջակա գյուղերում: Միայն պետք է հավատալ, այցելել ու ծանոթանալ:     

Մարտունիում գործում է Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին:

Հայաստանն ընդհանրապես շատ գեղեցիկ է՝ տեսարժան վայրերով, բնության հրաշալիքներով: Մի հրաշալիք է նաև մեր Սևանը ու իմ Մարտունին՝ նրա ափին: Սակայն Մարտունին ունի բարեկարգման կարիք՝ հնի կողքին պետք է հառնեն նոր կոթողներ, նոր շինություններ, նոր փողոցներ պետք է ունենանք՝ ավելի լայն, ասֆալտապատ ու բանուկ: Հավատում եմ, որ դրանք էլ կլինեն, քանի ապրում են մեր ավագ ընկերները ու քանի ապրում ենք մենք:

Ես ուզում եմ դառնալ ճարտարապետ և շենացնեմ ու գեղեցկացնեմ իմ Մարտունին, որպեսզի հետո եկող սերունդի առջև բաց ճակատով կանգնենք, ասելիք ունենանք, նաև իրավունք՝ պահանջելու: Թամանյանի ծրագրերի շարունակողը կամ արդեն կա, կամ էլ պետք է ծնվի. ես համոզված եմ դրանում:

Ամեն դար իր նվիրյալին է ծնում․ նրանց գոյությունն է ապահովում հայ ազգի հարատևությունը, սա ես լսել եմ մեծերից ու մտապահել դա: Եթե ամեն հայ իր մեջ տեսնի իր սիրելի հերոսի ճանապարհը շարունակողին, ապա մեր բազուկն աննկուն կլինի։

Հավանեցի՞ր. տարածիր