«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թթ.: Ռուս-հայ գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ն: Հայտնի է նրա նամակագրությունը Շիրվանզադեի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա»-ի խմբագրման աշխատանքներին:
Գորկու ստեղծագործությունները թարգմանել են Հովհաննես Թումանյանը, Հակոբ Հակոբյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Մովսես Արազին և ուրիշներ: Հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա պիեսները:
այստեղ: