«Կրթադիտակը» շարունակաբար ներկայացնում է ուշագրավ փաստեր աշխարհի մասին՝ երբեմն թեմատիկ խմբավորմամբ, երբեմն ընդհանուր ցանկով: Գիտելիքները սահմաններ չունեն, սակայն մեր նպատակը սոսկ ընթերցողի հետաքրքրասիրության բավարարումը չէ, այլ ցույց տալը, թե որքան անիմանալի է մեզ շրջապատող աշխարհը, և թե որքան զարմանալի իրողություններ կան մեր շուրջը՝ երբեմն հրապուրիչ, երբեմն արտառոց ու անբնական: Դրանք բոլորն էլ, սակայն, առիթ են խորհելու կյանքի մասին, խորհելու մարդկանց, մարդկային հարաբերությունների, կարևորի ու անկարևորի մասին:
Այս անգամ առանձնացրել ենք 12 փաստ:
- Մեկ օրում մարդու ուղեղն ավելի շատ էլեկտարական իմպուլսներ է արձակում, քան աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցրած: Սակայն այդ իմպուլսները տարբեր տեսակի ու ազդեցության են, այլապես չէին լինի խոսակցություններ բջջայինների վնասակարության մասին:
- Հավայական այբուբենը բաղկացած է 12 տառից:
- Կապույտ կետը յուրաքանչյուր տարի ավելի քան 23 հազար կիլոմետր է անցնում՝ Արկտիկայից դեպի Մեքսիկա և հակառակ ուղղությամբ:
- Տղամարդիկ ավելի լավ են կարդում փոքր տառերը, իսկ կանայք ավելի լավ են լսում:
- Ձյան՝ երկու բացարձակապես իրան նման փաթիլ գոյություն չունի:
- Շան հոտառությունը մոտ հազար անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը:
- Տնային փոշու գերակշիռ մասը մահացած մաշկի բջիջներ են:
- Մարդ կարող է ապրել միայն մարմնի ջերմության այս սահմաններում. 32–43 С:
- Աշխարհի ամենաարագախոս ժողովուրդը ֆրանսիացիներն են. նրանք արտասանում են 350 բառ մեկ րոպեում: Իսկ «ամենահանդարտախոսը» պոլինեզիացիներն են. րոպեում նրանք արատաբերում են 50 բառ:
- Տղամարդիկ ծիծաղում են ավելի բարձր, ավելի երկար և ավելի հաճախ, քան կանայք:
- Միջատները ամեն տարի ոչնչացնում են ողջ աշխարհի բերքի 25-30 տոկոսը:
- Անտարկտիդայում սառուցի հաստությունը տեղ-տեղ հասնում է 4 կիլոմետրի: