***
Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ։
***
Օրենքի և իրավունքի առջև քննվում է և դատվում նախ գործը, և ապա՝ գործողը։
***
Լուսավորության, դպրության, բանաստեղծի և հեղինակի պարտականությունն է ժողովրդի հասկացողությունը մաքրելը։
***
Բնությունը մի գիրք է, որ պիտո է կարդալ և ուղիղ հասկանալ․ սխալ ըմբռնողությունը մեծ վնասներ է տալիս։
***
Եղան ժամանակներ, որ մարդը հարյուր տարի ապրեցավ, բայց մի օրվա ճամփա չգնաց, բայց եղան ժամանակներ, երբ մի օրում մեկ դար քայլեց։
***
Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է։
***
Ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հիշատակումներով։