«Մոնթեսումայի դուստրը» վեպից

➤ Պատանի հասակին հատուկ են հապճեպ ընդհանրացումները, և պատանին հաճախ գալիս է այն եզրակացության, թե աշխարհում ամեն ինչ սուտ է, որովհետև առանձին բաներ իսկապես սուտ են դուրս եկել։ Այդպես էլ ես այդ օրերին մտածում էի, թե Աստված չկա, որովհետև քահանան մեզ հավատացնում էր, իբր Բանգիի Մարիամ կույսի պատկերը արցունք է թափում և այլ հրաշքներ գործում, այնինչ իրականում դա սուտ էր։ Այժմ արդեն ես լավ գիտեմ, որ կա բարձրագույն արդարություն, որովհետև այդ է համոզում իմ կյանքի ամբողջ պատմությունը։

➤ Բայց տեր Աստված, որն իր իմաստությամբ ծանր փորձություններ է ուղարկում մարդկանց, նրանց փրկում է անտեղյակությամբ։ Որովհետև եթե մենք ապագան գուշակելու շնորհք ունենայինք, կարծում եմ, քչերս կհամաձայնեինք մեր կամքով ապրել։

➤ Որտեղ էլ լինես, չվատաբանե՛ս ուրիշ աշխարհի հավատը, չծաղրե՛ս նրանց սովորությունները և չխախտե՛ս դրանք, հակառակ դեպքում դու կիմանաս, թե որքան դաժան են լինում մարդիկ, երբ մտածում են, թե դա հաճելի է իրենց աստվածներին. սա ես իմ կաշվի վրա եմ զգացել։

➤ – Երևում է՝ խելք ունեք, սինյո՛ր, բայց նաև սիրտ ունեք, և դա շատ լավ է, որովհետև բարի սիրտ ունեցող մարդու նույնիսկ վրիպումները հաճախ ավելի լավ են, քան անսիրտ մարդու հաջողությունները։

➤ Բայց մեկ բանի ես հավատում եմ՝ Աստված կա, և նա որքա՜ն ավելի բարեգութ է, քան նրանք, ովքեր մեզ ստիպում են հավատալ Աստծուն։

➤ Իմ գրքի հենց սկզբում գրել էի, որ չարիքն առանց վրեժի չի մնում, ով էլ գործած լինի այն՝ մեկ մարդ, թե մի ամբողջ ժողովուրդ։ Այդպես էլ եղավ։ Թենոչտիտլանը կործանվեց իրենց աստվածներին զարհուրելի զոհեր մատուցելու համար։ Մարդկանց զոհաբերելու գարշելի սովորությունը ցեղերի միջև ատելություն էր ծնել։ Բոլորովին նորերս ացտեկները իրենց նվաճած բոլոր քաղաքներից գերիներ էին բերում, որպեսզի նրանց զոհաբերեն Թենոչտիտլանի զոհասեղանի վրա, սպանեն «ի փառս աստվածների», իսկ դիակները բզկտելու տան մոլի մարդակերներին։ Այժմ այդ բոլոր գազանությունները մտաբերվում էին։ Այժմ, երբ քաղաքների տիրակալի զորությունը նվազել էր, նրանց զոհաբերած մարդկանց զավակները հարձակվում էին նրա վրա, որպեսզի աշխարհի երեսից ջնջեն Թենոչտիտլանը և նրա զավակներին իրենց զոհասեղանների վրա դնեն։

Հավանեցի՞ր. տարածիր