Հայտնի մանկավարժ, ակադեմիկոս Շալվա Ամոնաշվիլին իր բազմամյա փորձի արդյունքում եկել է որոշակի եզրահանգումների, որոնք, որպես խորհուրդ, ընդամենը 10 «Չի կարելին»-ների տեսքով ներկայանում է գործող և ապագա բոլոր ուսուցիչներին։
- Չի կարելի սեփական գիտելիքով պարտության մատնել աշակերտին դասի ժամանակ։ Մի՛ փորձեք ապացուցել, որ դուք ավելի խելացի եք, ավելի «պատվարժան»։ Երբեմն «ցրված» եղեք, թույլ տվեք ձեզ սխալվել, ինչ-որ բան մոռանալ։ Թույլ տվեք երեխային հաղթել ձեզ․ նրա համար շատ կարևոր է սովորել հաղթանել։
- Չի կարելի նվաստացնել աշակերտին ո՛չ խոսքով, ո՛չ ժեստերով, ո՛չ ակնարկով։
- Չի կարելի շարունակ աշակերտի երեսով տալ անցյալի նրա սխալները։
- Չի կարելի նրա մասին մատնության գիր ուղարկել ծնողներին։ Պաշտպանե՛ք նրան․ յուրաքանչյուր ոք պաշտպանության կարիք է զգում։ Ցանկացած բառ արտասանեք ամենայն զգուշությամբ։ Օգնե՛ք նրան դեպի իրեն մոտեցնել ապագայի՝ իր իսկ օրինակելի կերպարը։ Ձեր պաշտպանությունը պետք է հիշեցնի երեխային, թե ինչպիսին ինքը պիտի դառնա, այլ ոչ՝ ինչպիսին է եղել։
- Չի կարելի ամաչեցնել աշակերտին։ Անզգույշ բառով հնարավոր է սպանել մարդուն։ Ինչ անկարգություն էլ որ աշակերտն անի, փորձեք հարթել, ծածկել, ասես դա տեղի չի էլ ունեցել։
- Չի կարելի դավաճանել սեփական սանին։
- Չի կարելի կատաղել աշակերտի վրա։ Կատաղությունն ու չարությունն ավիրում են կյանքը։
- Չի կարելի աշակերտի հանդեպ անվստահություն արտահայտել։ Եթե նա արտագրում է, թող արտագրի։ Օգնե՛ք նրան, որպեսզի կարողանա սովորել առանց արտագրության։
- Չի կարելի երեխայի մասին վատը մտածել և վատը ցանկանալ նրան։ Հպարտացեք ոչ թե ուժեղներով, այլ թույլերով, որոնք կարողացել են ուժեղ դառնալ։
- Չի կարելի անել ոչ մի այնպիսի բան, որը չի նպաստում երեխայի դաստիարակմանը։ Նա պետք է զգա, որ ուսուցչի հետ անցկացրած ժամանակը վեհացնում է իրեն, որ ինքը պետք է ուրիշներին, որ ազդեցության և ինչ-որ բան փոխելու ուժ ունի։ Այդ ժամանակ երեխայի մեջ ձևավորվում է ինքնուրույնություն և պատասխանատվության զգացում։