Շամիրամի կախովի այգիները

Դրանք գտնվում էին Հին Արևելքի ամենամեծ ու հարուստ քաղաքում՝ Բաբելոնում: Ավանդությունն այն կապում է Շամիրամ թագուհու հետ, բայց իրականում դրանք ստեղծել է Նաբուգոդոնոսոր արքան: Ասում են՝ հեքիաթային այգիները թագավորը կառուցել է իր սիրելի կնոջ համար, որը Միդիայի արքայադուստրն էր: Չքնաղ արքայադուստրը կարոտում էր իր հայրենիքի բնությունը ու թախծում Բաբելոնում, որ շոգ ու փոշոտ անապատում էր: Որպեսզի կնոջը մխիթարի, թագավորը պատվիրում է կառուցել այգին:

Այգին մի քանի հարկ ուներ: Ամեն հարկում աճում էին գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ: Հեռվից թվում էր, թե այգին կախված է օդում: Ամեն օր հազարավոր ստրուկներ ջուր էին կրում Եփրատ գետից, որ ջրեին բուսականությունը:

Այգին միայն 200 տարվա կյանք ունեցավ: Սկզբում դադարեցին այն պատշաճ խնամել, իսկ ավելի ուշ այն փուլ եկավ հզոր ջրհեղեղից:

Հավանեցի՞ր. տարածիր