Շաքիի ջրվեժ

Պատմում են՝ մի անգամ թշնամիները Գեղարքունիքի գավառից 93 գեղեցկուհի հայ աղջիկ են գերի վերցնում, որ տանեն իրենց առաջնորդին նվեր: Երբ գերիների քարավանը հասնում է Սիսիան, աղջիկներն առևանգիչներին ասում են.

– Մենք երկար ճանապարհին փոշոտվել ու կեղտոտվել ենք: Թո՛ւյլ տվեք գետում լողանալ, հետո ներկայանալ ձեր առաջնորդին:

Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները նետվում են Որոտան գետի ալիքների մեջ և սուզվելով անհետանում են: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, ջրի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է առաջանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին:

Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով: Շաքեի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում՝ Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18 մ է:

Հավանեցի՞ր. տարածիր