Եթե երկվանկ բառերի առաջին ձայնավորը գաղտնավանկի ը-ն է, ապա այն ստանում են -ներ, վերջավորությունը, իսկ եթե գաղտնավանկը վերջում է, բառն ընդունում են –եր վերջավորությունը։ Այսպես՝
ըս-պի – սպիներ,
ըշ-տաբ – շտաբներ,
ըս-պա – սպաներ,
բը-լոկ – բլոկներ։
ԲԱՅՑ՝
ար-կըղ – արկղեր,
կայ-սըր – կայսրեր,
տե-տըր – տետրեր,
գամ-փըռ – գամփռեր։