Գրողն ինքը այս մասին որևէ տեղեկություն չի թողել: Րաֆֆի անվան բացատրությանն առաջին անգամ անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ» լրագրում նրա հետ աշխատած տարիներին:
Կենսագիրներից մեկի կարծիքով րաֆֆի-ն արաբերենից պարսկերենի անցած բառ է և մեկն է պարսկական այն տիտղոսներից, որ տրվում են պարսից բարձրաստիճան անձանց` պետությանը մատուցած հատուկ ծառայություննեի համար:
Մեկ այլ բանասերի կարծիքով րաֆֆի-ն ասորական բառ է՝ եբրայերեն րաբբի կամ րաբանի բառից, որ նշանակում է վարդապետ:
Նույնիսկ տարածվել է այսպիսի մի զրույց, ըստ որի` Պարսկաստանում ճանապարհորդելիս տեսնելով մի բարձր լեռ՝ Րաֆֆին բացականչում է.
– Որքա˜ն բարձր սար է:
– Այո՛, բարձր սար է, այդ պատճառով էլ կոչվում է Րաֆֆի, — պատասխանում են ուղեկիցները: Այդ գեղեցիկ բառը տպավորվում է Մելիք Հակոբյանի գիտակցության մեջ, և նա որոշում է օգտագործել իբրև գրական անուն:
Ֆրանսերենում րաֆֆի բառը, որ հավանաբար փոխառություն է արաբերենից, նշանակում է բարձր, վսեմ, փառավոր: Վիպասանի եղբոր որդին` Սողոմոն Տեր-Հակոբյանը, գրում է. «Գաղափարական տեսակետից մոտենալով հարցին` անհավանական չէ Րաֆֆի անվան ծագումը րաբբի բառից` նկատի ունենալով, որ Րաֆֆին կոչված էր հայ կյանքի մեջ նոր գաղափարների վարդապետը կամ քարոզիչը հանդիսանալու»:
Րաֆֆի բառի ստուգաբանության շուրջ բացված բանավեճին մասնակցել է նաև հայտնի իրանագետ Ռ. Աբրահամյանը, որը ևս կարծում է՝ րաֆֆի-ն արաբերեն վսեմ բառն է`
Ըստ Ե. Պետրոսյանի