Ուշագրավ փաստեր կոնյակի մասին

  1. Կոնյակը սպիտակ խաղողի գինու կրկնակի թորումից ստացված խմիչք է, որը հնեցվում է կաղնու տակառներում:
  2. Մնալով կաղնու տակառի մեջ՝ կոնյակը ձեռք է բերում անհավանական գեղեցիկ սաթի գույն, յուրահատուկ համ և նրբագեղ բույր:
  3. Միակ նյութը, որով պատրաստվում են կոնյակի հնեցման տակառները, կաղնու փայտն է:
  4. Կաղնին պետք է յուրահատուկ լինի, Լիմուզենի անտառներից, որը գտնվում է Կոնյակ քաղաքից 150 կմ հեռավորության վրա:
  5. Տակառները պատրաստվում են առանց գեթ մեկ մեխի:
  6. Կոնյակի հնեցումը կարող է հասնել մինչև 100 տարի և նույնիսկ ավելի շատ: Այսպես, «Ռիչարդ Հենեսի» կոնյակի խառնուրդում գոյություն ունի մի քանի կաթիլ 1800 թվականի կոնյակի սպիրտ:
  7. Աշխարհի կոնյակի 95 տոկոսն արտահանվում է Ֆրանսիայից:
  8. Սպիտակ խաղողի հիմնական տեսակը, որից արտադրվում է կոնյակը, հանդիսանում է Ունի-Բլանը:
  9. Հնեցման առաջին տարիներին կոնյակի սպիրտի հատկանիշները փոխվում են. այն դառնում է ավելի մուգ, իսկ համը՝ ավելի փափուկ:

Աղբյուրը՝ innovcentre.am

Հավանեցի՞ր. տարածիր