«Ուրախ անտառ» – Պատկերային մտածողություն զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագիրը կրող փունջը նույնպես ընդգրկում է չորս խաղ՝ «Ծլվլիկ», «Ուրախ անտառ», «Այգեպան», «Ծաղկագիտակ»: Երեխաներին հանձնարարվում է գտնել տրված թռչունների (կենդանիների, մրգի, ծաղիկների) ուրվապատկերները և տրված յուրաքանչյուր նկար ճիշտ տեղադրել թեմատիկ նկարում եղած ուրվապատկերի վրա: Այս խաղի միջոցով ոչ միայն զարգանում է պատկերային մտածողությունը, տարածական կողմնորոշումը, մշակվում է արագ մտածելու և աշխատելու կարողություն, այլև երեխաները հնարավորություն են ունենում ծանոթանալու թռչունների (կենդանիների…) տեսակներին, սովորելու դրանց անունները, համապատասխան աշխատանքի արդյունքում ձեռք բերելու ճանաչողական այլ գիտելիքներ:

«Ուրախ անտառ» խաղը զարգացնում է պատկերային մտածողությունը, պատկերները՝ կենդանու նկարն ու ուրվանկարը, համեմատելու, զուգադրելու կարողությունները, տարածաչափական զգացողությունները:
Կիրառելի ուսումնական գործընթացից դուրս և դասապրոցեսում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ, որը կարող է ծառայել թե՛ որպես լեզվական, մաթեմատիկական գիտելիքի հաղորդման կամ ամրակայման, թե՛ որպես աշխարհաճանաչողության ընդլայնման հնարավորություն ընձեռող միջոց:

Գտի՛ր յուրաքանչյուր կենդանուն համապատասխան ուրվագիծը և տեղադրի՛ր կենդանուն իր համար նախատեսված տեղում հնարավորինս արագ:

Հավանեցի՞ր. տարածիր