Չինական մեծ պարիսպ

Չինական պարիսպը կառուցել են շա՜տ վաղուց և կառուցել են երկու հազար տարվա ընթացքում: Պատկերացնու՞մ ես: Երբ պալատական գուշակը գուշակել է, որ հյուսիսից կգան քոչվոր ժողովուրդներ ու կավերեն իրենց երկիրը, չինական առաջին Ցին Շի Հուանդի կայսրը հրամայել է սկսել այս պարսպի շինարարությունը: Հետո յուրաքանչյուր կայսր շարունակել է այն կառուցել` ավելացնելով պարսպի երկարությունն ու ավելի ամրացնելով այն: Պարսպի շինարարությանը հարյուր հազարավոր ստրուկներ, ռազմագերիներ ու գյուղացիներ են մասնակցել: Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին, հատուկ նյութերով ամրացնում հողն ու հսկա քարեր դնում պարսպի մեջ: Եվ պարիսպն այնքան ամուր ու լավ են կառուցել, որ նրա մեծ մասը կանգուն է մինչև այսօր:

Պարսպի երկարությունը մոտավորապես 5000 կիլոմետր է: Պարսպի միջին բարձրությունը 6 ու կես մետր է, իսկ որոշ հատվածներում հասնում է մինչև 10 մետրի: Լայնությունը մոտ 6 մետր է. դա այնքան է, որ պարսպի վրայով ժամանակին երկու ձիակառք գնացել են կողք կողքի: Իսկ որպեսզի ավելի լավ պատկերացնես, ասեմ այսպես. պարսպի վրա կողք կողքի երկու մեքենա կտեղավորվի: Պարսպի վրա աշտարակ-պահակակետեր են կառուցված:

Հիմա բարձրանանք աշտարակներից մեկի վրա: Այս աշտարակներն այնպե՛ս են կառուցել, որ մի աշտարակից կարողանան տեսնել հարևան երկու աշտարակները, որպեսզի ծխի կամ թմբուկների միջոցով իրար հայտնեն թշնամու մոտեցող զորքերի մասին: Գիտնականները հաշվարկել են, որ եթե պարսպի ողջ շինանյութով մեկ մետր լայնությամբ և հինգ մետր բարձրությամբ պատ կառուցվեր, այն կբավականացներ ամբողջ երկրագնդի շուրջը պտտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր