Պիզայի աշտարակը

Պիզայի աշտարակը գտնվում է Իտալիայի նույնանուն՝ Պիզա քաղաքում: Նրա նախագիծը ճարտարապետը Բոնանո Պիզանոյինն է։ Թեք ամբարտակի շինարարությունը սկսվել է 1173 թվականին, սակայն տևել է մոտ 200 տարի:

Իսկ գիտե՞ք, թե ինչ կառույց է աշտարակը․ այն հարևան Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունն է՝ հայտնի է իր յոթ զանգերով՝ յոթ նոտաներին համապատասխան:

Աշտարակի բարձրությունը 57-56 մետր է, տրամագիծը՝ 16 մետր։ Հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մետր է։ Աշտարակն ունի 296 աստիճան։

Աշտարակը սկսել է թեքվել, երբ դեռ շինարարությունը ձգվում էր: Վարկածներից մեկի համաձայն՝ ստորերկրյա ջրերն են խարխլել կառույցի հիմքը: Սակայն ինչ էլ որ լիներ բուն պատճառը, անշուշտ, վայրի ընտրության կամ կառուցապատման սխալը մասնագետներինն էր։

Այսօր հատուկ պարաններն «ուղղում» են շինության կարկասը՝ թույլ չտալով, որ այն, շարունակ թեքվելով, գետնին փլվի։

1990-2001 թթ․ աշտարակը նորոգվել է, և նրա թեքությունը, որ մինչ այդ է 5.5 աստիճան էր, ներկայումս 3.99 է, ասել է թե՝ գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3.9 մետր։

Պատմում են, թե Գալիլեո Գալիլեյը հաճախ բարձրանում էր աշտարակի վերին հարկ և մի որևէ առարկա վայր նետելով՝ փորձում էր ապացուցել, որ ազատ անկման արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Հավանեցի՞ր. տարածիր