Անգլիացի գրող Շառլոթ Բրոնթեի «Ջեյն Էյր» նովելն առաջին անգամ հրատարակվել է Քարեր Բելլ գրչանվամբ 1847թ. հոկտեմբերի 16-ին: Ջեյն Էյրը չունի ո՛չ արտակարգ գեղեցկություն, ո՛չ դյութիչ հմայք, ինչի միջոցով իր գեղարվեստական նախորդները ճանապարհ էին հարթում աշխարհում: Փոխարենը, Ջեյնն ապավինում է ջանասիրության և խոհեմության իր առաքինություններին` իրեն դրսևորելով որպես արժանապատիվ և կյանքով լեցուն անհատականություն:
«Ջեյն Էյր»-ի ակնթարթային և տևական հաջողությունը ապացուցեց, որ Բրոնթեի բնազդները ճիշտ էին: Իր ժամանակաշրջանի և հետագա տարիների ընթերցողները իրենց սրտերից ներս ընդունեցին աղքատացած որբ աղջկան` հետևելով նրա ընթացքին՝ անգութ հարազատների խնամակալությունից մինչև դաժանաբարո գիշերօթիկ դպրոց և դաստիարակչուհու դժվարին աշխատանք: Ջեյնի առաջին հանձնարարությունը Թորնֆիլդում, որի հպարտ և հեգնական տերը թաքցնում է մի անպատվաբեր գաղտնիք, գրավում է ընթերցողներին՝ բացահայտելու մարդկային սրտի առեղծվածները:
այստեղ: